Լրահոս

04.04.2016 17:55


Քաղաքացիները կազմակերպում են առաջին անհրաժեշտության իրերի և սննդի հավաքագրում և տեղափոխում արցախյան ճակատ

Քաղաքացիները կազմակերպում են առաջին անհրաժեշտության իրերի և սննդի հավաքագրում և տեղափոխում արցախյան ճակատ

Ապրիլի 4-ին և 5-ին՝ երեկոյան 18:00–ին, Մաշտոցի պուրակում, կազմակերպվում է առաջին անհրաժեշտության իրերի և սննդի հավաքագրում և տեղափոխում արցախյան ճակատ: Այս մասին տեղեկացնում է քաղաքացիների կողմից ստեղծված «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» ֆեյսբուքյան էջը:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում՝ իրենք համոզված են, որ հայկական բանակի ղեկավարությունը պատշաճ կերպով հոգում է զինծառայողների կարիքները, սական, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին առաջնագիծ են մեկնել նաև կամավորական ջոկատներ, և հնարավոր է՝ նրանք ունենան մատակարարման որոշ խնդիրներ, իրենք որոշել են հավելյալ օգնություն հավաքագրել և ուղարկել առաջնագիծ.

«Մենք կապ ենք հաստատել Արցախյան զորամիավորումների հետ և որոշակիորեն ճշտել անհրաժեշտ իրերի ցանկը: Հաշվի առնելով շատերի օբյեկտիվ մտահոգությունները՝ որոշում է կայացվել հավաքագրվող իրերի ցանկից հանել բնական հյութերը և սնունդը, բացի քաղցրավենիքից: Սնունդը կփոխանցվի միայն կոնկրետ արտադրողներից (ֆիրմաներից): ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻ»,-ասվում է հաղորդագրությունում:

Անհրաժեշտ իրերն են՝

  1. առաջին բուժօգնության անհատական փաթեթներ,
  2. անջրանցիկ թիկնոցներ,
  3. ջրի տարաներ,
  4. քնապարկեր, գորշ բրդյա ծածկոցներ,
  5. գուլպաներ /նասկիներ/, ներքնաշորեր,
  6. ծխախոտ,
  7. թեյ, լուծվող սուրճ,
  8. քաղցրավենիք՝ կոնֆետներ, շոկոլադե սալիկներ, չորաբլիթ /սուխարիկ/, քաղցր ձողիկներ, չրեղեն։

Քաղաքացիները նաև նշել են, որ այս ամենը առաջնագիծ հասցնելու համար նախաձեռնությանն անհրաժշտ է նաև տրանսպորտային միջոց, որի վարձակալման համար ցանկացողները կարող են գումար տրամադրել կամ տրամադրել իրենց տրանսպորտային միջոցը:

Այս խորագրի վերջին նյութերը