Լրահոս

04.04.2016 18:30


Մուրացանի հոսպիտալում 12 վիրավոր զինվոր կա

Մուրացանի հոսպիտալում 12 վիրավոր զինվոր կա

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 12 վիրավոր զինծառայող կա, որոնցից մեկի՝ Հայկ Թորոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նա ստացել է գլխի հրազենային բեկորային վիրավորում: Այս մասին լրագրողների հետ զրուցում նշել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նրա խոսքով՝ վիրավոր զինվորներից 10-ը վիրահատվել է: Այս պահի դրությամբ՝ վերակենդանացման բաժամունքում է շարունակում մնալ երեք վիրավոր։

Երեկ երեկոյան հոսպիտալ է տեղափոխվել երկու զինծառայող, որոնց վիճակը միջին ծանրության է: Նրանց մոտ առկա է վերջույթների բեկորային վնասվածք։

Այս խորագրի վերջին նյութերը