Իրանը կողմնակից է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի միջազգային իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, երեքշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին։ Այս մասին տեղեկացնում է «Trend»-ը։
-Մենք դեմ ենք ցանկացած օկուպացիայի։ Երկրները, որոնք դուրս են տարածաշրջանից, հետաքրքրված չեն հակամարտության լուծումով,- ասել է Վահիդին։
Նա նաև նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դրական արդյունքների բացակայության մասին։
-Գործունեության 18 տարիների ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ը հակամարտության կարգավորման հարցում չի հասել դրական արդյունքների,- ասել է նախարարը։
Ահմադ Վահիդի. «Մենք դեմ ենք ցանկացած օկուպացիայի»