Լրահոս

05.04.2016 10:20


Ադրբեջանի ՊՆ վայ-քարոզիչները հայ հրամանատարի անունից նամակ են հերյուրել (լուսանկար)

Ադրբեջանի ՊՆ վայ-քարոզիչները հայ հրամանատարի անունից նամակ են հերյուրել (լուսանկար)

Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայն մարտադաշտում, այլև քարոզչական ճակատում: Ադրբեջանի ՊՆ «մասնագետները» հավանաբար լսել են, որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ, սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ են գոնե նվազագույն գիտելիքներ:

Մարտադաշտում ցավագին հարվածներ ստանալով՝ ադրբեջանցիները, ըստ երևույթին, որոշել են հաջողության հասնել քարոզչական հարթության վրա:

Հերյուրելով մի կիսագրագետ նամակ, որն իբր թե գրվել է ԼՂՀ ՊՆ ՊԲ հրամանատարի կողմից, Ադրբեջանի ՊՆ վայ-քարոզիչները չեն հասկացել, որ հայերեն նամակ գրելու համար նախ և առաջ անհրաժեշտ է գոնե բավարար չափով իմանալ հայոց լեզուն:

Նամակի ոճն ու գրագիտությունը կամ, ավելի ճիշտ, անգրագիտությունը մեկնաբանության կարիք չունեն:

Ավելացնենք նաև, որ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երբևէ այդպիսի ստորագրություն չի ունեցել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը