Հրաժարական է տվել Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի 7 անդամ
Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի 7 անդամներ երկուշաբթի հրաժարական են տվել՝ հայտարարելով, թե Արդարադատության նախարարության քաղաքականությունը հնարավորություն չի տալիս իրենց գործառույթներն իրականացնել, ինչպես հարկն է։
Բարձրագույն խորհրդի փոխնախագահ Քադիր Օզբեկը մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել, թե Դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը կաթվածահար վիճակում է։
-Չնայած Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված անաչառ ու անկողմնակալ գործունեություն իրականացնելու ցանկությանը, 2010թ. օգոստոսի 17-ից Խորհուրդը փաստացի չի գործում,-ասել է Օզբեկը Բարձրագույն խորհրդի մնացած արդեն նախկին անդամների հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ըստ էության, Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդում մնացել է միայն նախագահը, ով Թուրքիայի Արդարադատության նախարարն է և խորհրդի գլխավոր խորհրդականը։
Ինչպես տեղեկացնում է «Today's Zaman» պարբերականը, Բարձրագույն խորհուրդը և Արդարադատության նախարարությունը հակասությունների մեջ են մտել «Կուվալդա» և «Էրգենեկոն» աղմկահարույց քրեական գործերի պատճառով։ Հիշեցնենք, որ այդ գործերով անցնում են երկրի բարձրագույն սպայակազմը, հայտնի քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Նրանք բոլորը կասկածվում են երկրում հեղաշրջում իրականացնելու նախապատրաստությունների համար։ «Today's Zaman»-ի տեղեկացմամբ՝ այդ գործընթացում Բարձրագույն խորհուրդը դատավորների և դատախազների վրա ճնշում է գործադրել։
-Ես և իմ գործընկերները ըստ էության արգելափակված կառույցում ենք, որտեղ որոշված չէ օրակարգը, չեն անցկացվում հանդիպումներ, չեն ընդունվում որոշումներ, և աշխատանքները շարունակելու իմաստ չենք տեսնում։ Այդ պատճառով մենք հրաժարական ենք տալիս,-ասել է Օզբեկը։