Լրահոս

05.04.2016 17:40


Դավիթ Բաբայան.«Կրակը դադարել է, բայց բանակցություններ չկան»

Դավիթ Բաբայան.«Կրակը դադարել է, բայց բանակցություններ չկան»

«Հիմա կա համաձայնություն՝ դադարեցնելու կրակը։ Տեսնենք՝ որքան է դա տևելու՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի, այսպես ասած, առանձնահատկությունները»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Իսկ բանակցությունների վերսկսման մասին խոսակցություններ դեռևս չկան։

Մեր զինվորները մարտական գործողությունների ժամանակ պատահել են թուրքախոսների, արաբախոսների. «Այսինքն, հիմքեր կան պնդելու, որ այդտեղ կան վարձկաններ՝ բավականին մեծ քանակությամբ։ Մեր զինծառայողները լսել են նրանց խոսքը։ Այստեղ կան մի շարք այլ հանգամանքներ. Ադրբեջանից մոտ 1000 կամավոր է մեկնել Սիրիա, Իրաք՝ «Իսլամական պետության» շարքերում պատերազմելու։ Նրանց պատկառելի մասը Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողներ են եղել։ Եվ բնական է, այդ կապերը կան, և խողովակներ գործում են Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան, և գալիս են այդ մարդիկ։ Ավելին՝ կան որոշ տվյալներ, ըստ որոնց՝ վարձկանները և ահաբեկիչները զբաղվում էին նաև մասսայական թալանով ադրբեջանական այն բնակավայրերում, որտեղ բնակչությունը լքել է տարածքները՝ Արցախի հետ սահմանամերձ շրջաններում»։

Մանրամասն՝ «Ա1+»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը