Լրահոս

05.04.2016 19:02


Դ. Տոնոյան. «Այս պահին հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա»

Դ. Տոնոյան. «Այս պահին հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա»

Հրադադարի ռեժիմ սահմանված չէ. կան պայմանավորվածություններ՝ հրադադար պահպանելու վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «NewsBook»-ի հարցին՝ արդյոք երկուստեք պայամավորվածություն ձեռք բերվե՞լ է հրադադար հաստատելու վերջաբերյալ:

«NewsBook»-ի հաջորդ հարցին՝ սահմանին կրակոցները շարունակվո՞ւմ են, Տոնոյանը պատասխանել է, որ կրակոցները պարբերակար կրկնվում են:

Նա տեղեկացրեց, որ այս պահին հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա:

Տեղեկացնենք, որ Դավիթ Տոնոյանն ու փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ԱԺ-ում են՝ մասնակցելու ԼՂՀ-ի սահմանին վերջին օրերին տիրող իրադարձություններին նվիրված քննարկմանը:

Այս խորագրի վերջին նյութերը