Լրահոս

05.04.2016 21:00


Հրդեհներ Ներքին Պտղնիում և Վանաձորում

Հրդեհներ Ներքին Պտղնիում և Վանաձորում

Ապրիլի 5-ին՝ ժամը 15.11-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղում՝ «Թաթարանք» թաղամասում, այրվում է չբնակեցված տնակի տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.59-ին, մարվել՝ 16.13-ին: Ամբողջությամբ այրվել է Է. Ա.-ին պատկանող չբնակեցված վագոն-տնակը՝ գույքով (մոտ 18 քմ):

...

Ապրիլի 5-ին՝ ժամը 13.11-ին, ԱԻՆ–ում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 7 շենքի շքամուտքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 7 շենքի թիվ 1 տան խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.27-ին, մարվել՝ 13.35-ին:

Ամբողջությամբ այրվել են բնակարանի խոհանոցի կահույքը (մոտ 4 մ), գազօջախը, լվացքի մեքենան և սառնարանը՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը