Լրահոս

05.04.2016 21:20


ԼՂՀ ՊԲ. «Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր» (տեսանյութ)

ԼՂՀ ՊԲ. «Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր» (տեսանյութ)

Վերջին չորս օրերի մարտերի ընթացքում հայկական կողմն ունի 29 զոհ, 28 անհետ կորած, 101 վիրավոր, որոնցից 20-ը սպաներ և ենթասպաներ են, 81-ը՝ սերժանտներ, շարքայիններ և պայմանագրային զինծառայողներ: Զոհերից 7-ը սպաներ և ենթասպաներ են, 22-ը՝ սերժանտներ, շարքայիններ և պայմանագրային զինծառայողներ: Այս մասին Ստեփանակերտում օպերատիվ կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի զոհերն անհամեմատ շատ են՝ մոտ 2 հազար: Հակառակորդը կորցրել է մոտ երեք տասնյակ տանկ, 2 ուղղաթիռ, 4 ՀՄՄ, 12 անօդաչու սարք և մեկ «Գրադ» կայանք:

ՊԲ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հետախուզությունը հեռախոսազրույց է որսացել, որն ապացուցում է այդ տվյալների իսկությունը

Այս խորագրի վերջին նյութերը