Լրահոս

06.04.2016 16:25


Ա. Նավասարդյան. «Եթե Ղարաբաղը դուրս է գալիս, Հայաստանն ու Ադրբեջանն առճակատման մեջ են մտնում»

Ա. Նավասարդյան. «Եթե Ղարաբաղը դուրս է գալիս, Հայաստանն ու Ադրբեջանն առճակատման մեջ են մտնում»

Պետք է այնպես անել, որ Բաքուն նստի բանակցային սեղանի շուրջ ոչ թե Երևանի, այլ Ստեփանակերտի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

-Երբեք և երբեք հիմա չի կարելի նոր պայմանագիր ստորագրել՝ շրջանցելով 1994թ. պայմանագիրը, որովհետև Ղարաբաղը այն ժամանակ կողմ էր: Եթե հիմա նոր ինչ-որ բան որևէ մեկը սխալվի ստորագրի, դուրս կգա՝ ընդհանրապես Ղարաբաղ գոյություն չունի: Եթե Ղարաբաղը դուրս է գալիս, Հայաստանն ու Ադրբեջանը առճակատման մեջ են մտնում, և սա շատ կարևոր ու բարդ խնդիր է, բայց պետք է Ղարաբաղին վերադարձնել բանակցային գործընթաց,- նշել է Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից է ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցին, դեսպանը նկատել է.

-Ես անձամբ կողմնակից եմ, որ Ղարաբաղը ճանաչվի Հայաստանի կողմից: Կարծում եմ, որ հարմար պահ է, հիմա կարծես թե կրակը դադարեցվել է, բայց մենք պետք է գնանք այդ քայլին:

Ըստ Նավասարդյանի՝ տեղեկատվական պատերազմում հայկական կողմը թերանում է. տեղի է ունեցել միջազգային իրավունքի քրեական կոպիտ խախտու,մ և այս հարցը պետք է բարձրացվի և հասցվի մինչև համապատասխան միջազգային կառույցներ.

-Հելսինկյանի ամենակոպիտ խախտումն է տեղի ունեցել և ունենում ազգի ինքնորոշման վերաբերյալ: Ադրբեջանը պարզապես չի թաքցնում, որ նա զենքի ուժով պետք է հետ բերի այն հողերը, որտեղ ապրում է մի ժողովուրդ, որը պատրաստ չէ ապրել իր կրնկի տակ:

Նավասարդյանն անդրադարձել է նաև միջազգային հանրության խաղաղարար կոչերին:

-Տարբեր երկրների ղեկավարներն են ասում, որ այլընտրանք չկա՝ հարցը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, բայց 22 տարի է՝ այն չի լուծվում: Ես, լինելով դիվանագետ, չեմ տեսնում, թե դիվանագիտական ինչ ճանապարհներով է հնարավոր հասնել հակամարտության կարգավորմանը, որովհետև ոչ նորմալ իրադրություն է ստեղծված ոչ նորմալ հակառակորդի հետ,– եզրափակել է նա:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը