Լրահոս

06.04.2016 22:00


Ավտոմեքենաներից մարտկոցներ գողացողը հայտնաբերվեց

Ավտոմեքենաներից մարտկոցներ գողացողը հայտնաբերվեց

Ապրիլի 5-ին՝ ժամը 14.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Շահումյան գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված, նախկինում դատված Ժիրայր Ս.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարին «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը` պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաև, որ Ժիրայր Ս.-ն նույն ժամանակահատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը` պատճառելով 25.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը