Լրահոս

06.04.2016 19:15


Հայկական կողմի հրապարակած լուսանկարից ադրբեջանցին ճանաչել է սպանված հարազատին

Հայկական կողմի հրապարակած լուսանկարից ադրբեջանցին ճանաչել է սպանված հարազատին

«razm.info»–ի փոխանցմամբ՝ ապրիլի 6-ին «Ֆեյսբուքում» ադրբեջանցի օգտատերերից մեկը հայտնել է, որ ապրիլի առաջին օրերի մարտերում ադրբեջանցիների թողած դիակներից մեկի լուսանկարից ճանաչել է անհետ կորած համարվող իր հարազատին` լեյտենանտ Գեբիլ Օրուջելիևին: Սպանված սպան ևս Նախիջևանի բնակիչ էր:

«Նախիջևանը ևս մեկ զոհ տվեց!!!
Օրուջելիև Գաբիլ… 2013-ին ավարտել էր Հեյդար Ալիևի անվան բարձրագույն զինվորական ինստիտուտը… 3 օր էր, ինչ հայր էր դարձել. դեռ չէր էլ հասցրել տղային տեսնել… Հայերի հետ մարտերում զոհվել է: Մի քանի օր հնարավոր չէր լինում տեղեկություն ստանալ: Վերջապես հայերի հրապարակած նկարը տեսնելով` ընտանիքը ճանաչեց Գաբիլին: Ներկայումս էլ մեր զոհի դիակը հայկական կողմում է...»։

Մանրամասն՝ «razm.info»–ում

Այս խորագրի վերջին նյութերը