Լրահոս

06.04.2016 20:20


Հայկական կողմն ունի 32 զոհ, 121 վիրավոր (տեսանյութ)

Հայկական կողմն ունի 32 զոհ, 121 վիրավոր (տեսանյութ)

Ապրիլի 6-ին ևս ադրբեջանական կողմը շարունակել է հրաձգային զենքից կրակել Արցախի սահմանի ողջ երկայնքով: Այս մասին Ստեփանակերտում ստեղծված ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը։

Հակառակորդը հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց, իսկ հարավային ուղղությամբ՝ 60 միլիմետրանոց ականանետեր:

Բացի այդ, նրա խոսքով՝ ապրիլի 6-ի առավոտյան հյուսիսային ուղղությամբ շուրջ 15–հոգանոց խմբեր մի քանի անգամ փորձել են հատել սահմանը ու գրավել դիրքը, բայց հակառակորդի այդ փորձերն անհաջողության են մատնվել։

Ապրիլի 1-ից մինչ օրս հայկական կողմն ունեցել է 32 զոհ, որոնցից 8-ը՝ սպաներ, 24-ը՝ շարքային և ժամկետային զինծառայողներ։ Վիրավորվել է 121 հոգի, որոնցից 24-ը՝ սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ: Անհետ կորածների թիվը 25 է:

Ինչ վերաբերում է Քարվաճառում զոհված զինծառայողներին, ապա Առստամյանը նշել է, որ տարվում է ծառայողական քննություն՝ չբացառելով նաև, որ պատճառը լինեն միջանձնային հարաբերությունները:

Այս խորագրի վերջին նյութերը