Լրահոս

07.04.2016 09:25


ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Ապրիլի 7-ին՝ ժամը 02.56-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Մաստարա գյուղի մոտակայքում¸ «SKANIA» մակնիշի EA 5660-77 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` 1965 թ. ծնված Ա. Գ.)՝ բեռնված 20 տ շշալցված հանքային ջրով¸ դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը