Լրահոս

07.04.2016 11:00


Հակառակորդը կրակոցներ է արձակում նաև Հայաստանի ուղղությամբ

Հակառակորդը կրակոցներ է արձակում նաև Հայաստանի ուղղությամբ

Ապրիլի 6-ին՝ ժամը 10:35-ից մինչև 23:00-ի սահմանները, ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումներն ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես, հրաձգային տարբեր զենքերից զատ՝ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից: ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ապրիլի 6-ի՝ երեկոյան ժամը 23:00-ից մինչև 23:30-ը ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական հետակետերից կրկին գնդակոծել են Բաղանիս գյուղը: Տուժածներ չկան, վնասի չափսերը ճշտվում են:

«Հ.Գ. Հարգելի լրագրողներ ապատեղեկատվություն մի տարածեք. ԳՆԴԱԿՈԾՎԵԼ ԵՎ ՈՉ ՌՄԲԱԿՈԾՎԵԼ սրանք տարբեր բաներ են»,-ընդգծել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը