2010թ. բյուջեն ծախսային մասով մոտավորապես հավասար է լինելու 2008թ. կեսին 2009թ. համար նախատեսված բյուջեին
2010թ. բյուջեի նախագծով ծախսային մասի կրճատում էր նախատեսվում, այնինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 12-րդ համագումարում իր ելույթում նշեց, որ բյուջեի ծախսերն ու մուտքերը պետք է ավելանան։ «Թե ինչի՞ հաշվին է հնարավոր դրանց ավելացումը, և ինչո՞ւ դա նախօրոք չի նշվել բյուջեի նախագծում» հարցերին անդրադառնալով՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասել է, որ ընդհանրապես ճգնաժամի պայմաններում կանխատեսումներ անելը բավական դժվար է, իսկ բյուջեի վերջնական ցուցանիշները որոշվում էին հուլիսի վերջերին, և այդ ցուցանիշներն էապես փոխվում էին հուլիսից հետո, ինչը թույլ է տալիս ավելի լավատեսորեն նայել եկող տարվա հնարավորություններին։ Նա նշել է, որ 2009թ. բյուջեն 2 փաստաթուղթ է՝ առաջին՝ այն բյուջեի նախագիծը, որը 2008թ. տարեվերջին 2009թ. նկատմամբ հաստատել է Ազգային ժողովը, որտեղ նախատեսված էր ՀՆԱ-ի 9,2% աճ, ինչը տեղի չունեցավ, և սպասվող բյուջե, որտեղ ՀՆԱ-ի անկումը 15% է լինելու։ Նրա խոսքերով՝ ինչ վերաբերում է ՀՆԱ-ի 9,2% աճ-ի ցուցանիշներին, իսկապես ներկայացված, ոչ թե ներկայացվելիք նախագիծը շատ ավելի փոքր ծախսային մաս ունի, բայց ինչ վերաբերում է սպասվելիքին, ներկայացվածը սպասվելիքին համարժեք ծախսային մաս ունի։ Անդրադառնալով նախագահի խոսքին՝ Գ.Մինասյանը նշել է, որ 2-րդ փուլում հաստատմանը ներկայացվող բյուջեն ծախսային մասով մոտավորապես հավասար է լինելու 2008թ. կեսին 2009թ. համար նախատեսված բյուջեին։ Այդ աճը, Գ.Մինասյանի խոսքերով, հնարավոր կլինի ցայտուն դարձած իրողությունների՝ տնտեսական աշխուժացման և այն օրենքների կիրառման շնորհիվ, այսինքն՝ ներքին ռեսուրսների շնորհիվ, ինչը կառավարությունը պետք է իրականացնի հարկային եկամուտներն ապահովելու համար։
-Միաժամանակ մենք հնարավորություններ ունենք ներգրավվելու արտոնյալ նոր վարկային և գրանտային միջոցներ,- ընդգծել է նա, և հավելել, որ ՀՀ-ն եկող տարվա վերջին կունենա մոտ 41% արտաքին պարտք։

Արփի Բեգլարյան