Լրահոս

07.04.2016 14:39


Վարդենիսի տարածքի սահմանամերձ համայնքներում իրավիճակը ներկայումս հանգիստ է

Վարդենիսի տարածքի սահմանամերձ համայնքներում իրավիճակը ներկայումս հանգիստ է

Գեղարքունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանում գտնվող համայքներում իրավիճակը ներկայումս հանգիստ է:

«artsakhpress.am»–ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ղեկավարները հայտնել են, որ իրավիճակն իրենց համայքներում հանդարտ է. մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով, գարնանացանի աշխատանքրով, առանց խուճապային տրամադրության:

«Մեր տարածքի սահմանամերձ գոտիներում իրավիճակը հանգիստ է»,-նշել է Փոքր Մասրիկի գյուղապետ Վարդան Մարգարյանը:

«Վարդենիս քաղաքում մարդիկ զբաղված են ոչ միայն իրենց առօրյա խնդիրներով, այլ նաեւ Արցախին անձնապես, նյութապես ու բարոյապես նեցուկ լինելու գործերով»,- հայտնել է Վարդենիսի քաղաքապետի տեղակալ Աշոտ Դավթյանը:

«Մեր սահմաններն աչալրջորեն հսկվում են, մարդիկ զգոն են, թեեւ հակառակորդն առայժմ չի կրակում, սակայն նրանից միշտ մենք զգուշանում ենք: Մի քանի օր է, ինչ տնտեսությունները սկսել են գարնանացանի աշխատանքները»,-հավաստել է Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ ապրիլի 6-ին` ժամը 10:35-ից մինչև 23:00-ի սահմանները: Մասնավորապես, հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից: ՀՀ ԶՈւ-ը ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար:

«artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը