Լրահոս

07.04.2016 16:42


Վանաձորի երթուղային «ԳԱԶել»-ներից մեկում երիտասարդ աղջիկ է մահացել

Վանաձորի երթուղային «ԳԱԶել»-ներից մեկում երիտասարդ աղջիկ է մահացել

Վանաձորում այսօր՝ ապրիլի 7-ին, դժբախտ պատահար է գրանցվել: «NEWS.am»-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 15-ի սահմաններում Վանաձորի երթուղային «ԳԱԶել»-ներից մեկում երիտասարդ աղջիկ է մահացել:

Աղջկա ինքնազգացողությունը վատացել է, վարորդը անմիջապես կանգնեցրել է մեքենան, գրկել աղջկան ու դուրս հանել մեքենայից, ու քաղաքացիների հետ միասին փորձել օգնություն ցուցաբերել: Մինչ շտապօգնության ժամանումը՝ աղջկան քաղաքացիները արհեստական շնչառություն են տվել, փորձել են փրկել կյանքը:

Ժամանած շտապօգնության բրիգադը, ցավոք, աղջկա կյանքը փրկել չի կարողացել՝ արձանագրվել է կենսաբանական մահ:

Մանրամասները՝ «NEWS.am»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը