Լրահոս

07.04.2016 17:20


ՌԴ վարչապետը ժամանեց Երևան (լուսանկարներ)

ՌԴ վարչապետը ժամանեց Երևան (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

ՌԴ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյը, ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչևը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան, ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին, «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմորովը, «Գազպրոմ» ՀԲԸ խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:

«Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս խորագրի վերջին նյութերը