Լրահոս

07.04.2016 18:30


Հրդեհ Դիլիջանում

Հրդեհ Դիլիջանում

Ապրիլի 7-ին՝ ժամը 15.21-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 2ա շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում, ներսում երկու երեխա կա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Գ.-ին պատկանող բնակարանում. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.43-ին, մարվել՝ 16.36-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը (40 քմ), իսկ շքամուտքում՝ էլ. վահանակ և լարեր:

Այս խորագրի վերջին նյութերը