Լրահոս

13.10.2010 11:50


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիկտոր Յանուկովիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին' Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Հարգելի Վիկտոր Ֆյոդորի,

Խորապես ցավակցում եմ Դնեպրոպետրովսկում գնացքի և ավտոբուսի բախման հետեւանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Անկեղծորեն կիսում եմ զոհվածների հարազատների ու մտերիմների վիշտը»:

Նախագահ Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մտերիմներին մաղթել է հոգու տոկունություն, իսկ այդ ահավոր աղետից տուժածներին' շուտափույթ ապաքինում:

Այս խորագրի վերջին նյութերը