Լրահոս

07.04.2016 18:50


Մեդվեդևը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Մեդվեդևը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մինչ ՀՀ կառավարությունում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

ՌԴ վարչապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Դմիտրի Մեդվեդևը եղել է «Հիշողության» պուրակում և ջրել 2008 թվականին իր տնկած եղևնին:

Այս խորագրի վերջին նյութերը