Լրահոս

07.04.2016 22:30


Հակակարկտային կայանքներից կրակոցներ են իրականացվել

Հակակարկտային կայանքներից կրակոցներ են իրականացվել

Ապրիլի 7-ին՝ ժամը 13.35-ից մինչև 14.35-ն, ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 69 կայանքներից Արմավիրի մարզի Արաքս, Արևադաշտ, Դալարիկ, Շենիկ, Բամբակաշատ, Այգեշատ, Մրգաշատ, Ալաշկերտ, Արմավիր, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Արգավանդ, Արազափ, Մարգարա, Վարդանաշեն, Նալբանդյան, Ջրառատ, Երասխահուն, Արտամետ, Փշատավան և Բագարան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 13892 կրակոց:

Ժամը 15.38-ից 15.51-ն Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքների տարածքներում տեղակայված թվով 4 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 565 կրակոց:

Ընդամենը թվով 73 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կատեգորիայի 3 ամպ, կատարվել է 14457 կրակոց:

Բագարան համայնքից ստացված տեղեկության համաձայն՝ Բագարանում տեղացել է թույլ կարկուտ. նշված տարածքը Հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:

Այս խորագրի վերջին նյութերը