Լրահոս

13.10.2010 12:01


ԱՄՆ–ը հավատարիմ է հայ–թուրքական հարաբերութունների կարգավորմանը

ԱՄՆ–ը հավատարիմ է հայ–թուրքական հարաբերութունների կարգավորմանը

«Մի քանի օր առաջ լրացավ հայ-թուրքական արձանագրությունների մեկ տարին, իսկ արձանագրությունները բավականաչափ միջնորդավորված էին ԱՄՆ-ի կողմից։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է կատարվում հիմա, դուք դեռևս ներգրավվա՞ծ եք գործընթացում։ Արդյոք ԱՄՆ կառավարությունը դեռևս աշխատո՞ւմ է կողմերի հետ՝ ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև Ադրբեջանի, որովհետև վերջինիս կողմից ակնհայտ դիմադրություն կա» հարցին ի պատասխան՝ ԱՄՆ Պետդեպի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին ասել է.

-Մենք հավատարիմ ենք այս խնդրի լուծմանը։ Դա այն է, ինչ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՄԱԿ-ում քննարկել է առաջնորդների լայն շրջանակի հետ, և մենք հավատարիմ ենք մնում դրան։                                                                                                                

 

 

Այս խորագրի վերջին նյութերը