Լրահոս

08.04.2016 11:51


Բաց նամակ՝ Սամվել Բաբայանին Արցախ հրավիրելու պահանջով

Բաց նամակ՝ Սամվել Բաբայանին Արցախ հրավիրելու պահանջով

Մեկնարկել է Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի վերադարձը պահանջող բաց նամակի տակ ստորագրահավաքը։ Փաստաթուղթը հասցեագրված է ԼՂՀ Նախագահին և Հայաստանի իշխանություններին:

Այն բաց է միանալու համար՝ անհատական և խմբային կարգով։

Բաց նամակում ասված է.

«Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադարձությունները և դրանցից բխող սպառնալիքները հայ ժողովրդի աննախադեպ միասնություն են պահանջում։ Այս շրջանում անհրաժեշտ է կողք դնել բոլոր ներպալատական խարդավանքները և գործել՝ ելնելով բացառապես հայրենիքի շահերից։ Տարակուսանք է առաջացնում այն, որ ԼՂՀ Ազգային հերոս, պաշտպանության բանակի հիմնադիր ու առաջին հրամանատար Սամվել Բաբայանի ահռելի փորձառությունն ու հմտություններն այսօր պահանջված չեն հայրենի իշխանությունների կողմից։ Այս մարդն, ով ազերիների թիվ մեկ սարսափն էր, չնայած տարիներ շարունակ ընթացող ստահոդ հակաքարոզուչթյանը, այսօր արցախյան հաղթանակի կենդանի լեգենդ է։ Ներկայիս՝ անկանխատեսելի հանգուցալուծումներով լի իրավիճակում ստեղծվել է Սամվել Բաբայանի վերադարձի օրհասական անհրաժեշտություն։ Մենք՝ ներքոստորագրյալներս, դիմում ենք ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին և ՀՀ իշխանություններին՝ Սամվել Բաբայանին Լեռնային Ղարաբաղ հրավիրելու պահանջով։ Այժմ հերոսներին անարգելու՝ մեզ բնորոշ արատավոր ավանդույթը շարունակելու ժամանակը չէ՛»։

«Սամվել Բաբայան. վերադարձ»

քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը