Լրահոս

08.04.2016 12:00


Պարտքի դիմաց վերցրել էին «ՎԱԶ 2107» և «Ալֆա Ռեմեո» մակնիշի ավտոմեքենաները

Պարտքի դիմաց վերցրել էին «ՎԱԶ 2107» և «Ալֆա Ռեմեո» մակնիշի ավտոմեքենաները

Քաղաքացի Կարեն Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսին «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության աշխատակիցներ ոմն Գարիկը և ոմն Իշխանը, իրացնելով իրենց ենթադրյալ իրավունքները, նշված ընկերությանն ունեցած 2 մլն. 600 հազ. ՀՀ դրամ պարտքի դիմաց վերցրել են իրեն պատկանող «ՎԱԶ 2107» և «Ալֆա Ռեմեո» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով էական վնաս:

Ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ ևբազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկքննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը