Լրահոս

13.10.2010 12:29


Գործում է խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմը

Այսօր «Անի պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել միջազգային աշխատաժողով՝ նվիրված խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետ ցանցի ստեղծման հարցերին։ Աշխատաժողովին մասնակցել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության անունից վարչապետը ողջունել է շուրջ երեք տասնյակ երկրներից Երևան ժամանած աշխատաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանը դեռևս 2006 թվականին է դարձել ՄԱԿ-ի «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը մասնակից պետություն։ ՀՀ Ազգային Ժողովում կոնվենցիայի վավերացումից հետո մեր երկիրը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ճանաչել է կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ։ «Թե միջազգային և թե ներպետական մակարդակներում մենք ձգտում ենք հաշվի առնել միջազգային լավագույն փորձը։ Այդ տեսակետից խիստ օգտակար կլինի այսօրվա աշխատաժողովը»,-ասել է Տիգրան Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը