Լրահոս

08.04.2016 13:27


Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը

Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը

Ի պատասխան մամուլում հրապարակված այն տեղեկությունների, թե Գյումրիում առանց իրազեկման դադարեցվել է գազամատակարարումը, քաղաքում պարեկա-պահակային ծառայություն են իրականացնում ռուս զինվորականները, և որ ռուսական բանակում ծառայողներն ընտանիքներին տեղափոխում են Հայաստանից, տեղեկացնում ենք.

Գյումրիում գազամատակարաման դադարեցումը պայմանավորված է եղել պլանային աշխատանքներով, որի համար ազգաբնակչությունը տեղակացված եղել է հայտարարությունների միջոցով: Ինչպես և միշտ, այսօր էլ քաղաքում մեքենաներ են շրջում՝ կարգավորված երթևեկության կանոններով: Ինչ վերաբերում է ընտանիքների տեղափոխման հարցին, ապա դա բնականոն երևույթ է. մարդիկ ընտանիքներով և՛ տեղափոխվում են Հայաստանից Ռուսաստան, և՛ Ռուսաստանից հետ վերադառնում Հայաստան: Խոսքը չի վերաբերում միայն ռուսական բանակում ծառայողների ընտանիքներին:

Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը