Լրահոս

08.04.2016 14:10


Հրդեհ Կայք գյուղում

Հրդեհ Կայք գյուղում

Ապրիլի 8-ին՝ ժամը 11.51-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գուղում այրվում են տուն և անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի թիվ 3 նրբանցքի 6-րդ տան հարակից օժանդակ շինությունում այրվել է մոտ 20 հակ անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.06-ին, մարվել՝ 12.16-ին:

Այս խորագրի վերջին նյութերը