Լրահոս

09.04.2016 09:30


Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

Ապրիլի 9-ին՝ ժամը 06.40-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 15 շենքի վերելակում (11-րդ հարկի մակարդակում) քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարների և վերելակային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով քաղաքացիները դուրս են բերվել վերելակից:

Այս խորագրի վերջին նյութերը