Լրահոս

13.10.2010 13:04


Սպառնացել է նետվել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից քաղաքացի է սպառնում նետվել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ոստիկանների կողմից տանիքից անվնաս իջեցվել է Երևանի բնակչուհի, 1990 թ. ծնված Ռուբինա Ս.-ն  և տեղափոխվել ոստիկանության բաժանմունք:

Այս խորագրի վերջին նյութերը