Լրահոս

09.04.2016 21:07


Ապրիլի 1-ից որդուց լուր չունեցող մայրը կայքի լուսանկարում է տեսել, որ տղան ողջ է

Ապրիլի 1-ից որդուց լուր չունեցող մայրը կայքի լուսանկարում է տեսել, որ տղան ողջ է

Թալիշի զորամասերից մեկում ծառայող Գևորգ Սարգսյանի մայրը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման օրվանից տղայից լուր չուներ։

«Ամսի 1-ին էր դիրքերից իջել, ասեց՝ իջնեմ բատալյոն, իրիկունը կզանգեմ կխոսենք, ու էդ զանգն է, որ պիտի գա: Էդ օրը չկա, հաջորդ օրը դե արդեն իմացանք էս խառնաշփոթի մասին», - «Ազատությանը» պատմեց զինվորի մայրը:

Վերջին անգամ զրուցելիս, մոր հավաստամբ, Գևորգի տրամադրությունը բարձր էր, վստահ սեփական ուժերին․ «Ռիսկով, դուխով, ասում էր՝ չմտածեք, ամեն ինչ լավ է, մենք ստեղ մենակ չենք»:

Լրատվական կայքերից մեկում հայտնված լուսանկարից էլ մայրը համոզվել է, որ որդին ողջ է։

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը