Լրահոս

11.04.2016 09:25


Վրաերթ Նոր Նորքի 3-րդ զանգվածում

Վրաերթ Նոր Նորքի 3-րդ զանգվածում

Ապրիլի 11-ին՝ ժամը 01.03-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում վրաերթից տուժած չի հայտնաբերվել:

Տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.10-ի սահմաններում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներում ԲԿ է հոսպիտալացվել վրաերթի ենթարկված Տ. Զ.-ը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը