Լրահոս

11.04.2016 20:00


Թունավորում շմոլ գազից

Թունավորում շմոլ գազից

Ապրիլի 9-ին՝ ժամը 06.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց են դիմել 1953 թ. ծնված Ղարիբ Մ.-ն, նրա որդին` 1980 թ. ծնված Վանուշ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 01.30-ի սահմաններում, Վանուշ Մ.-ն լոգանք է ընդունել, որից հետո քնել են: ժամը 05.30-ի սահմաններում հայրը ու որդի իրենց վատ են զգացել և դիմել են հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 10.00-ին, «սուր Էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել նաև նույն տան բնակչուհի, 2014 թ. ծնված Մելինե Մ.-ն
Նշանակվելու է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը