Լրահոս

11.04.2016 21:00


Ապօրինի արդյունահանել են տարբեր տեսակի 228 ձուկ

Ապօրինի արդյունահանել են տարբեր տեսակի 228 ձուկ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 9-ին՝ ժամը 18.20-ին, Գյուլագարակ գյուղին հարակից «Գերգեր» կոչվող գետի մոտից բերման են ենթարկվել 1980 թ. ծնված Արթուր Մ.-ն, 1976 թ. ծնված Միքայել Մ.-ն և 1959 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որոնք նույն օրը՝ ժամը 17.20-ի սահմաններում, ապօրինի արդյունահանել են տարբեր տեսակի 228 ձուկ:
Ձկների ոչնչացման համար նախատեսված իրերը, մարտկոցը, ինչպես նաև ձկներն առգրավվել են:
Նշանակվել է փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը