Լրահոս

12.04.2016 09:30


Ահազանգ է ստացվել, որ ջրատար խողովակը վնասվել է, ջուրը թափվում է էլ. լարերի վրա

Ահազանգ է ստացվել, որ ջրատար խողովակը վնասվել է, ջուրը թափվում է էլ. լարերի վրա

Ապրիլի 12-ին՝ ժամը 02.11-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 5-րդ շարքի տներից մեկի մոտակայքում խմելու ջրի խողովակը վնասվել է, և ջուրը լցվում է տներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ խցանվել է գյուղի ոռոգման ջրագիծը: Փրկարարները ոռոգման ջրի խողովակից հեռացրել են կուտակված աղբը:

***

Ապրիլի 12-ին՝ ժամը 01.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի լոգարանում վնասվել է ջրատար խողովակը, և ջուրը թափվում է էլ. լարերի վրա. արտահոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը