Լրահոս

12.04.2016 14:33


«Լը Մոնդ». Լեռնային Ղարաբաղը կարելի է համարել կովկասյան Սպարտա

«Լը Մոնդ». Լեռնային Ղարաբաղը կարելի է համարել կովկասյան Սպարտա

Ֆրանսիական հեղինակավոր պարբերականի թղթակիցը ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններին տեղում է հետևել։

«Թալիշը միշտ էլ եղել է որպես ճակատային գիծ։ 1994 թվականի հրադադարից ի վեր այդ բնակավայրը կրակահերթերի թիրախ էր», - նշում է ֆրանսիացի լրագրողի խոսքն է մեջբերում «Ազատությունը»։

Ծավալուն իր հոդվածում հեղինակը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը։ Վերադառնալով անցյալ դարասկզբի իրադարձություններին՝ գրում է, որ հայաբնակ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս դարձավ Ստալինի թեթև ձեռքով։

«Մինսկի խումբը այդպես էլ չկարողացավ դիվանագիտական լուծում գտնել։ Ադրբեջանի հարձակման նպատակները դեռ հայտնի չեն, կա՛մ Բաքուն փորձել է շոշափել Ղարաբաղի պաշտպանունակությունը, կա՛մ աշխարհին հիշեցնել մոռացված հակամարտության մասին, կա՛մ էլ, միգուցե, Թուրքիայի օգնությամբ, խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը», - ենթադրում է հոդվածագիրը։

«Լը Մոնդ»-ի թղթակցի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղը կարելի է համարել կովկասյան Սպարտա։

«Ադրբեջանական զինուժի հարձակման առաջին ժամերից առաջնագիծ էին մեկնում հարյուրավոր կամավորներ՝ հայրեր ու որդիներ, թեև նման քանակությամբ զինվորների կարիք չէր զգացվում։ Ադրբեջանը հարձակվելուց երկու օր անց հայտարարեց, թե երեք բարձունք է գրավել», - գրում է ֆրանսիացի լրագրողը՝ չակերտների մեջ առնելով բարձունք բառը։

««Լեռնային Ղարաբաղի բանակի անձնակազմի թիվը ռազմական գաղտնիք է՝ 150 հազար մարդ»,–կատակում են տեղացիները, այլ կերպ ասած՝ հանրապետության ամբողջ բնակչությունը», - բացատրում է «Լը Մոնդ»-ի թղթակիցը։

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը