Լրահոս

13.10.2010 15:00


ՄՄԿ Միգրացիոն ռեսուրս կենտրոնը փոխանցվել է ՀՀ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությանը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ), ՀՀ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը (ԶՊԾԳ) և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ հիմնեցին Միգրացիոն ռեսուրս կենտրոն (ՄՌԿ) Երևանի Էրեբունի-Նուբարաշեն համայնքի զբաղվածության կենտրոնում: ՄՌԿ դերը կայանում է աշխատանքային միգրանտներին տեղեկատվություն տրամադրելու, ուսուցանելու և ուղղորդելու միջոցով պատրաստել արտերկրում աշխատելու և ապրելու համար, ինչպես նաև, վերաինտեգրել նրանց' հայրենիք վերադառնալուց հետո:

ՄՌԿ-ն փոխանցվել է ԶՊԾԳ-ին ՄՄԿ կողմից 2010 թ.-ին:  2006 - 2008 թթ.-ին ՄՌԿ-ը գործում էր որպես ՄՄԿ-ի կազմում շարժական խորհրդատվական միավոր և այս ժամանակահատվածում տրամադրել է 3500 խորհրդատվություն անձնապես և 650 խորհրդատվություն հեռախոսով: ՄՌԿ-ն գործել է Երևանում, Լոռու, Շիրակի ու Սյունիքի մարզերում:  ՄՌԿ-ն վարել է նաև պոտենցիալ միգրանտների տվյալների շտեմարան, որոնց մատուցվել է խորհրդատվություն անձնապես և հեռախոսով:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության 2009 թ.-ի նամակով ՄՌԿ-ն փոխանցվել է ՀՀ ԶՊԾԳ-ին և ներկայումս փորձարկվում է Երևանի Էրեբունի-Նուբարաշեն համայնքի զբաղվածության կենտրոնում:

ՀՀ ԶՊԾԳ-ն ընտրվել է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ունի 51 կենտրոններ Հայաստանի ողջ տարածքում և ապահովում է կապը զբաղվածության կենտրոնների հետ, ինչն անչափ կարևոր է ՄՌԿ գործունեւոթյան համար: Տեղայնացված ՄՌԿ-ն ունի նոր գործառույթ' վերադարձով միգրանտների վերաինտեգրում:  ՀՀ ԶՊԾԳ-ը նախատեսում է իր կազմում ստեղծվող մյուս միգրանտների կենտրոնները հիմնել ՄՄԿ-ի մոդելի համապատասխան:

ՀՀ ԶՊԾԳ-ի աշխատակիցներն անցել են ինտենսիվ վերապատրաստում հիմնական ընդունող երկրների օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև նրանց հաղորդվել են միգրանտների հետ աշխատելու, վստահություն ներշնչելու և ապրումակցելու հմտություններ:

Վերջերս Իտալական դեսպանատունը և ՄՄԿ Հայաստանի առաքելությունը ՄՌԿ-ի համար ձեռք են բերել անհրաժեշտ սարքավորումներ, իսկ ՄՌԿ-ի աշխատանքների համար նշանակված աշխատակիցները ուսուցանվեցել են ՄՄԿ-ի փորձառու աշխատակիցների կողմից' ապահովելով բավարար ինստիտուցիոնալ կարողություններ ՄՌԿ-ի կողմից պոտենցիալ և փաստացի միգրանտներին և Հայաստան վերադարձողներին բարձրորակ ծառայությունների մատուցում: 

ՄՄԿ-ի աշխատակազմը կշարունակի աջակցել ՄՌԿ-ին ընդունող երկրների վերաբերյալ նորացված տեղեկատվություն մատուցելու գործում տրամադրելով տեղեկատվական գրքույկներ' շահառուների և պոտենցիալ միգրանտների թիրախային խմբերի հետ աշխատելիս կիրառելու համար: Այս նպատակով 16 տարբեր երկրների ներգաղթի օրենսդրության, վիզա ձեռք բերելու ընթացակարգերի, աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ ուղեցույցներ կպատրաստվեն և կրատարակվեն:

Պոտենցիալ աշխատանքային միգրանտներին խորհրդատվություն մատուցելուն զուգահեռ ՄՄԿ-ն կաջակցի ՀՀ Կառավարությանը երկկողմ աշխատանքային համաձայնագրերի ստորագրման գործում' ապահովելով հայ աշխատողների օրինական աշխատանքը արտասահմանում:

Այս խորագրի վերջին նյութերը