Լրահոս

12.04.2016 18:20


Իրականություն է դարձել անհասության ռետինոպաթիայի բուժումը Հայաստանում

Իրականություն է դարձել անհասության ռետինոպաթիայի բուժումը Հայաստանում

Մանկական ակնաբուժության զարգացման ժամանակակից էտապում իր հատկանշական տեղն ունի վաղաժամ ծնված երեխաների ակնահատակում այնպիսի ախտաբանական պրոցեսի զարգացումը, ինչպիսին է անհասության ռետինոպաթիան:

Ցավոք, երեխաների կուրության պատճառագիտության մեջ այն մնում էր առաջատարը, մինչև Հայաստանում ,,Անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերման և բուժման,, գործընթացի սկիզբը:

5 տարի է, ինչ գործում է այս ծրագիրը:

Հետազոտվել են շուրջ 6000 անհաս երեխաներ:

Ծրագրի նպատակն է հայտնաբերել վաղաժամ ծնված երեխաների /մինչև 32 շաբաթը և մինչև 2000գր.քաշը/ մոտ անհասության ռետինեպաթիան, հետևել նրանց ակնահատակի փոփոխություններին, ընդհուպ մինչև ցանցենու նորմալ անոթավորումը կամ ախտաբանական պրոցեսի զարգացումը:

Ահա այսպես հաջողվել է կանխել տեսողության անվերադարձ կորուստ շուրջ 200 երեխաների մոտ, որոնց մոտ ժամանակին կատարվել է ցանցենու ֆոտոլազերկոագուլյացիա կամ անոթային աճման գործոնը ընկճող դեղորայքի ներակնային ներարկում: Չնայած մանկական ծառայության հետևողական աշխատանքին, շուրջ 1℅-ը այդ երեխաների կարիք է ունենում հիվանդության վիրահատական բուժման: Այս կապակցությամբ մինչև անցյալ տարի երեխաներին ուղեգրում էին Սանկտ-Պետերբուրգ կամ այլ երկիր՝ հիվանդության վիրահատական փուլն իրականացնելու համար:

Արդեն 1 տարի է, բացվել է տեսողության գերազանցության կենտրոնը հանրապետական ծննդատանը կից, որտեղ կատարվում ենգերժամանակակից սարքերով բաձրագույն վիրահատություններ:

Աշխատում ենք մեր ամերիկյան կոլեգանների հետ՝ Կալիֆորնիայի, Լոս Անջելեսի մանկական կլինիկայի ռետինալ բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Թոմաս Լիի և Լոնդոնի մանկական կլինիկայի ռետինալ բաժանմունքի բժիշկ Զեյն Վոնգի հետ, որոնք այցելում են արդեն 5-րդ անգամ և իրականացնում այդ՝ ամբողջ աշխարհում խնդրահարույց համարվող վիրահատությունները: Նրանք նաև սովորեցնում են մեր ռետինալվիրաբույժներին:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի բժիշկների մասնակցությամբ վիրահատվել են շուրջ 20 երեխաներ, հիվանդության տերմինալստադիաներում և ունենք գոհացուցիչ արդյունքներ:

Մաղթում ենք բոլորին նոր վերելքներ, իսկ նորածիններին՝ առողջություն և ժպտացող փայլուն աչքեր:

Հեռ: +374-10-344944 , +374-10-343510

Այս խորագրի վերջին նյութերը