Լրահոս

12.04.2016 16:45


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 11-ին՝ ժամը 13.30-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 3 հասցեի դիմաց իրար են բախվել «ԳԱԶել» և «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի 3 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին՝ ժամը 13.25-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «աջ այտային շրջանի այտուց, հեմատոմա» վնասվածքով բուժօգնության է դիմել 48-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է ապրիլի 10-ին Երևանի Հասրաթյան փողոցում՝ թիվ 35 երթուղային միկրոավտոբուսով մեկ այլ երթուղային միկրոավտոբուսի բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին՝ ժամը 08.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին՝ ժամը 13.00-ին, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել:
Վարորդը «գոտկային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 12-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից դեպի ձախ, բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը