Լրահոս

12.04.2016 17:15


Օհանավան գյուղում ավտոմեքենա է շրջվել

Օհանավան գյուղում ավտոմեքենա է շրջվել

Ապրիլի 12-ին՝ ժամը 14.40-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում ավտոմեքենա է շրջվել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Reno» մակնիշի CA5272BH պ/հ ծանր բեռնատար ավտոմեքենան (վարորդ Վ. Ռ., Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը