Լրահոս

12.04.2016 20:00


Ուշադրություն. ապրիլի 13-ին գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Ուշադրություն.  ապրիլի 13-ին գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Հանրապետության տարածքում

Ապրիլի 13-ին, 16-17-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, 14-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ուշադրություն

Ապրիլի 13-ին գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում: Արփայի գետավազանի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:

Երևանում

Ապրիլի 13-ին, 16-17-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Երևանի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.60C (1998 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.80C (1997 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.20

Այս խորագրի վերջին նյութերը