Լրահոս

12.04.2016 16:58


18 հայ զինծառայողներից երկուսը գլխատված են. իրավապաշտպան

18 հայ զինծառայողներից երկուսը գլխատված են. իրավապաշտպան

Ադրբեջանական կողմից հանձնված 18 հայ զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, բայց արտաքին զննությունից հնարավոր է պնդել, որ նրանք խոշտանգվել են շատ դաժան ձևով: Այդ մասին այսօր «Panorama.am»-ին տեղեկացրեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Միքայել Արամյանը:

Այդ կազմակերպությունը զբաղվում է վերադարձված 18 զինծառայողների խոշտանգումների վերաբերյալ հարցերով:

Նա տեղեկացրեց, որ 18 զինծառայողների մահվան վերաբերյալ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

«Քրեական գործը հարուցվել է տարբեր հոդվածներով՝ սպանությունից մինչև մարդկային վատ վերաբերմունք, խոշտանգում, արժանապատվության նվաստացում և այլն», -հավելեց Արամյանը՝ նշելով, որ քրեական գործով նախաքննությունն իրականացնում են Արցախի իրավապահ մարմինները:

18 զինծառայողների մեջ, նրա խոսքով, երկուսը գլխատված են, որոնց գլուխները դեռ վերադարձված չեն:

«Գլխատված զինծառայողներից մեկը Երևանից է, մյուսը՝ Արցախից: Մեր տղաներին նախապես խոշտանգել են, հետո գլխատել», -ասաց Արամյանը:

«Panorama.am»

Այս խորագրի վերջին նյութերը