Լրահոս

13.04.2016 09:20


Շուռնուխ գյուղի հատվածում, Սյունիքի մարզի Կարմրաքար և Դավիթ Բեկ գյուղերում առկա է մառախուղ

Շուռնուխ գյուղի հատվածում, Սյունիքի մարզի Կարմրաքար և Դավիթ Բեկ գյուղերում առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի՝ ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի հատվածում, Սյունիքի մարզի Կարմրաքար և Դավիթ Բեկ գյուղերում առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ մոտ 20 մ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը