Լրահոս

13.04.2016 14:00


ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Ապրիլի 13-ին՝ ժամը 10.32-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաք տանող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 5-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, բախվել են «Jeep Grand Cherokee» մակնիշի 01 OU 593 պ/հ (վարորդ՝ 1980 թ. խնված Մ. Գ. Մ), «ВАЗ-2105» մակնիշի 26 SS 570 պ/հ (վարորդ՝ 1936 թ. ծնված Ա. Թ.) և «ВАЗ-2108» մակնիշի 34 UM 672 պ/հ (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Jeep Grand Cherokee» մակնիշի 01 OU 593 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ВАЗ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ` 1958 թ. ծնված Ա. Մ.-ը և 1965 թ. ծնված Ի. Զ.-ը տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ, այնուհետև Ա. Մ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ վարորդը հրաժարվել է համապատասխան բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը