Անասնապահական ֆերմայի և կաթի արտադրության բիզնեսի հիմնադրում իրաքահայ փախստականների համար
Այսօր տեղի ունեցավ իրաքահայ ընտանիքների համար հիմնված անասնապահական ֆերմայի և կաթի արտադրության կայանի պաշտոնական բացումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը, Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ԱՄՆ պետդապարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
«Բաղդադ ֆարմ»-ը անասնապահական ֆերմայի և կաթի արտադրության սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը հիմնվել է ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի գործակալության կողմից ֆինանսավորված □Մշակութային ադապտացում կրթության միջոցով -2□ (ՄԱԿՄ-2) ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը' նպատակ ունենալով նպաստել Հայաստանում ապաստան գտած իրաքահայ երեխաների, երիտասարդների և նրանց ծնողների կենսապայմանների բարելավմանը: Ծրագրի բաղկացուցիչներից մեկը միտված է մեղմացնելու Դարբնիկ գյուղում բնակվող իրաքահայ փախստական ընտանիքների սոցիալական խոցելիությունը' նրանց համար տևական ընտանեկան եկամտի աղբյուր ստեղծելու միջոցով: Այս ընտանիքները ներգրավվել են բիզնեսի մեջ և այդպիսով ունենալու են մշտական եկամուտ' բարելավելով իրենց կենսապայմանները:
Ներկայումս Դարբնիկ համայնքում բնակվում են 25 իրաքցի ընտանիքներ, որոնք տեղակայված են ՄԱԿ ՓԳՀ-ի տրամադրած հանրակացարանում: Հայաստանում ապաստան գտնելուց հետո այսքան տարի անց նրանք մինչ օրս սոցիալապես անապահով են, որի պատճառը մասնավորապես ներկայիս աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ մասնագիտական հմտությունների պակասն է: Այս հանգամանքից ելնելով' «Սեյվ դը չիլդրեն»-ը հիմնել է փոքր ֆերմա' դրանում ներգրավելով Դարբնիկ գյուղի իրաքահայ փախստականներին, որոնք դարձել են ընկերության բաժնետերերը: Անասնագոմի տարածքն ամբողջովին վերանորոգվել և կահավորվել է' համաձայն անասնապահական ֆերմայի ստանդարտների, գնվել է 24 կով և 25 հորթ, տրամադրվել են կթման, կաթի ստուգման և սառեցման սարքավորումներ: Ֆերմային հիմնման ընթացքում տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Գյուղատնտեսության և գյուղի զարգացման կենտրոնը (CARD): Ֆերման իր գործունեությունը սկսել է 2010թ. սեպտեմբերի 1-ից: Կաթի իրացման համար նախնական համաձայնություն է ձեռք բերվել □Աշտարակ կաթ□ կաթնամթերքի արտադրության ընկերության հետ:
Բիզնեսի հիմնման նպատակով ՄԱԿՄ-2 ծրագիրը հատկացրել է ԱՄՆ 52700 դոլար, իսկ «Բաղդադ ֆարմ» ՍՊԸ-ի հիմնադիրները ներդրել են ԱՄՆ 27000 դոլար: Ծրագրային գումարներով գնվել են կաթի հավաքման և սառեցման սարքավորումներ, կովեր և հորթեր, անասնակեր, ինչպես նաև վճարվել են բիզնեսի գործարկման առաջին երկու ամիսների աշխատավարձերը: Միաժամանակ, իրաքահայ գործարարները կառուցել և նորոգել են անասնագոմն ու կաթի հավաքման տարածքը և մեքենա գնել' կաթը □Աշտարակ կաթ□ տեղափոխելու համար:
Բիզնեսի կապիտալի շուրջ 50 տոկոսը կազմող կովերն ու հորթերը տրվել են Դարբնիկում բնակվող 25 իրաքահայ ընտանիքներին' որպես սեփականություն: Արդյունքում, յուրաքանչյուր ընտանիք հանդիսանում է 1-3 անասունի սեփականատեր' հիմնված այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են ընտանիքի մեծությունը, երեխաների քանակը և այլն: Բացի այդ, ընտանիքները մասնաբաժին կունենան նաև բիզնեսից ստացված եկամտից' ըստ ընտանիքի մեծության: Նշենք նաև, որ ֆերմայում հիմնվել են հինգ մշտական աշխատատեղեր:
Այսպիսով, Դարակերտ գյուղում գյուղատնտեսական բիզնեսի հիմնման շնորհիվ սոցիալապես խոցելի 25 ընտանիքների ընձեռվել է իրենց կենսապայմանները բարելավելու յուրօրինակ հնարավորություն: