Լրահոս

13.04.2016 17:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 12-ին՝ ժամը 13.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի 10 շենքի բակում վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին՝ ժամը 10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին՝ ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը