Լրահոս

13.04.2016 20:30


Գողացել էր ոսկյա և ադամանդյա զարդեր ու զենքեր

Գողացել էր ոսկյա և ադամանդյա զարդեր ու զենքեր

Մարտի 28-ին՝ ժամը 01.30-ին, 1978 թ. ծնված Արմեն Տ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակի պատուհանը բացելով՝ իր բնակարանից գողացել են ոսկյա և ադամանդյա զարդեր, «ՄՌ-133» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող որսորդական հրազեն, «WALTHER» տիպի օդաճնշիչ ատրճանակ` պատճառելով մոտ 1.800.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են 1986 թ. ծնված Էդգար Ս.-ն և 1979 թ. ծնված Արամայիս Խ.-ն, ովքեր բերման են ենթարկվել:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը