Լրահոս

13.04.2016 17:10


Շվեդիայում հայերին սպանելու կոչեր անող Բարբարոս Լեյլանին հրաժարական է տվել

Շվեդիայում հայերին սպանելու կոչեր անող Բարբարոս Լեյլանին հրաժարական է տվել

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված հանրահավաքին հակահայկական հայտարարություններ անելու համար շվեդ-թուրքական ընկերակցության փոխնախագահ Բարբարոս Լեյլանին հրաժարական է տվել:

Միջադեպը լայն արձագանք է ստացել շվեդական մամուլում։ Էթնիկ ատելություն հրահրելու մեղադրանքով ոստիկանություն էին դիմել շվեդական ու շվեդահայ իրավապաշտպան մի քանի կազմակերպություն, նաև՝ Շվեդիայի ասորական ու քրդական կազմակերպությունները:

Ապրիլի 10-ին Ստոկհոլմում անցկացված ցույցի ժամանակ Բարբարոս Լեյլանին հայտարարել էր.

«Հասել է թուրք ազգի միավորվելու ժամանակը։ Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի։ Մա՛հ հայ շներին։ Մա՛հ։ Մա՛հ։ Դիմում եմ հավատացյալ մարդկանց։ Մի խոսք կա՝ հայրենիքի նկատմամբ սերը բխում է հավատից։ Հայրենիքը ուրիշին չի տրվում։ Եկել է թուրքական հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է։ Բոլորին շնորհակալություն, որ եկել եք։ Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»։

Նրա «Մա՛հ հայ շներին, մա՛հ, մա՛հ» վանկարկումներին միացել են ցույցի մասնակիցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը