Լրահոս

13.04.2016 17:22


Էդ. Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ‬ մասնակից պետությունների դեսպաններին

Էդ. Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ‬ մասնակից պետությունների դեսպաններին

Ապրիլի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան‬ը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ:

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքներին։

«Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջան‬ը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից, կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ բազմաթիվ գագաթաժողովների և նախարարական խորհուրդների որոշումներն ու հռչակագրերը, բացահայտորեն արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները»,-ասաց Հայաստանի արտգործնախարարը։

ԱԳ նախարարը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարությունը և ընդգծեց նրանց ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը